Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 21:42-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաշթառակ բնակավայրի սարում քաղաքացին մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները էկոպարեկային ծառայողների հետ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում Խաշթառակ բնակավայրի «Կարմիր քարի գլուխ» կոչվող հանդամասից հայտնաբերել են մոլորված քաղաքացուն։ Փրկարարները վերջինիս ուղեկցել են հրշեջ-փրկարարական ջոկատ, ապա տեղափոխել ոստիկանության բաժին։
17 Սեպտեմբեր, 2026 17:47
154
Իջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այն
17 Սեպտեմբեր, 2026 14:50
Անտառում ոտքը վնասած քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության մեքենային
15 Սեպտեմբեր, 2026 10:41
Ջրալցվել է Վանաձոր քաղաքի շենքերից մեկի նկուղը. օգնության են հասել փրկարարները
11 Սեպտեմբեր, 2026 16:36