Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևան քաղաքում սեպտեմբերի 21-ի և 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 21-ին և 25-ին կեսօրից հետո, 22-ին և 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

 

177