Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած հաղթական կամարը կծառայի նաև որպես ռազմական համալիր։

Կամարը նախատեսվում է կառուցել Արլինգտոնի հիշատակի կամրջի մոտակայքում։ Մոտ 76 մետր բարձրությամբ այն զգալիորեն ավելի բարձր կլինի, քան Փարիզի հայտնի Հաղթական կամարը։ ԱՄՆ կառավարությունը մոնումենտալ կառույցի առաջին մանրամասն նախագծերը ներկայացրել էր ապրիլին. այն պետք է դառնա Վաշինգտոնի նոր տեսարժան վայր՝ Միացյալ Նահանգների հիմնադրման 250-ամյակի կապակցությամբ։

Ըստ Թրամփի՝ կառույցում տեղակայվելու են մեծ թվով անօդաչու թռչող սարքեր, որոնք պատրաստ կլինեն արագ կիրառման։ Տանիքում և հարակից տարածքներում տեղակայվելու են դիպուկահարներ և զինամթերքի զգալի պաշարներ։ Թրամփը հայտարարել է, որ աշխարհում նմանատիպ այլ կառույց գոյություն չունի՝ նշելով, որ այդ որոշումը կայացրել է «ԱՄՆ զինվորականների հորդորով» և ելնելով ազգային անվտանգության նկատառումներից։

93