Հայաստանի Հանրապետությունում սպասում են Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Փաշինյան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում դեռևս չլուծված հարցերին։
«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լուծման կարիք ունեն մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը, որի շուրջ համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ։ Հայաստանը պատրաստ է շարունակել և խորացնել համագործակցությունն Ադրբեջանի հետ՝ ականազերծման հարցում։ Եվ, իհարկե, Հայաստանի Հանրապետությունում սպասում են հակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին»,- ասել է վարչապետը։
25 Սեպտեմբեր, 2026 10:05
149