Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը ընդմիշտ կարգելի Հորմուզի նեղուցով անցումը Թեհրանի կողմից նշանակված արգելված գոտի մտնող ցանկացած նավի համար։ Այս մասին հայտարարել է զինված ուժերի էլիտար ճյուղի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։
«Եթե որևէ նավ անցնի Հորմուզի նեղուցի արգելված գոտիով, որի ճշգրիտ կոորդինատները կհրապարակվեն ավելի ուշ, այդ նավին ցանկացած ծովային, ապահովագրական կամ լոգիստիկ ծառայությունների մատուցումը կդադարեցվի։ Այն կզրկվի Հորմուզի նեղուցով անցնելու իրավունքից, նույնիսկ ապագա փորձերի դեպքում», - նրա խոսքերը մեջբերել է «Fars» լրատվական գործակալությունը։
Մոհեբիի խոսքով՝ արգելված գոտի նշանակվող տարածքը գտնվում է Հորմուզի նեղուցից արևելք և ներառում է Չաբահար նավահանգստի շրջակայքը, ինչպես նաև Օմանի և Արաբական ծովերի որոշ հատվածներ։