Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրի դաշտամիջյան հատվածում ընկերությունը 2023 թվականից մինչ օրս ձկնաբուծական լճակների կառուցման նպատակով, առանց համապատասխան թույլտվության, իրականցրել է ավազի արդյունահանում, սակայն թաքցրել և չի հայտարարագրել արդյունահանված ավազի խառնուրդի ծավալները, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել բնօգտագործման վճար։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասից 25 մլն 700 ՀՀ դրամը վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

126