Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-3-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 1-3-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 4-ին և 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-3-ն աստիճանաբար կնվազի 3-5, 4-ի գիշերը ևս 3-6 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 1-3-ը, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
01 Հոկտեմբեր, 2026 10:05
164