Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեն դը Մյուզյեին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Այդ մասին հայտնում են ԱԽ-ից:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Ալեն դը Մյուզյեին Հայաստանում իր դիվանագիտական գործունեության համար եւ ցանկացել հետագա հաջողություններ։

Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրության հարցեր:

165