Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոն տղամարդու դի է տեղափոխվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում ստացված օպերատիվ տեղեկություններով՝ MAZ մակնիշի բեռնատարը կայանված է եղել, երբ ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել հիվանդանոց տեղափոխված մահացած տղամարդուն, ապա շարժվել առաջ ու բախվել խոտանված վիճակում կայանված ավտոմեքենային։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը։

181