2-րդ դասարանի երեխայի նկատմամբ ուսուցչուհու կողմից բռնության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այս մասին Araratnews-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Կոմիտեի փոխանցմամբ՝ վարույթը նախաձեռնվել է անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։
Քննչական գործողությունների շրջանակում պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։
Ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում ուսուցչուհին բռնություն կիրառել 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ։
06 Հոկտեմբեր, 2026 16:33
210
«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերով․ լուսանկար
05 Հոկտեմբեր, 2026 18:08
Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է լեռնահետախուզական և հանքարդյունաբերական աշխատանքներ
05 Հոկտեմբեր, 2026 11:02
Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին 2 ամսով կալանավորվեց. ՔԿ
02 Հոկտեմբեր, 2026 16:15