Նա խելագար է և վտանգավոր․ Կալիֆոռնիայի նահանգապետը մեկնաբանել է Թրամփի խոսքերը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կտրուկ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ մեկնաբանելով նրա այն միտքը, որ Իրանը «կարող է ոչնչացնել» Լոս Անջելեսը և Սան Դիեգոն (երկու քաղաքներն էլ գտնվում են Կալիֆոռնիայում):
«Ազգային գվարդիան և ծովային հետևակը Կալիֆոռնիան գրավելու համար ուղարկելուց հետո Դոնալդ Թրամփն այժմ ասում է, որ մեր արտաքին թշնամիները կարող են և «ոչնչացնել» Լոս Անջելեսը և Սան Դիեգոն: Նա խելագար է և վտանգավոր»,- գրել է քաղաքական գործիչը X-ում:
Ավելի վաղ Թրամփը խոսել էր Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացման հնարավորության մասին ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի համատեքստում, նա չէր մանրամասնել իր հայտարարությունը:
06 Հոկտեմբեր, 2026 17:39
95