Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Իրանը մտահոգված է տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությամբ, սակայն վստահում է Հայաստանին»։

 

Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Մենք մտահոգված ենք տարածաշրջանում և մեր շուրջ ԱՄՆ-ի ցանկացած ներկայությամբ։ Միևնույն ժամանակ, մենք սերտ կապեր ենք պահպանում մեր հայ ընկերների հետ և վստահում ենք նրանց»,- ասել է իրանցի նախարարը։

 

Արաղչիի խոսքով՝ Թեհրանը վստահ է, որ Հայաստանը Իրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկում։

 

Նա հայտնել է, որ Հայաստանի պաշտոնատար անձանց հետ խորհրդակցությունները շարունակվում են։

68