Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Վրաստանում անտառների վերականգնումը, անտառտնկումն ընդգրկել է ավելի քան 7000 հա տարածք, և մինչև 2030 թվականը նմանատիպ աշխատանք իրականացնելու ենք ևս 30 հազար հա-ի վրա»:

 

Այս մասին Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացման իր խոսքում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ հավելելով, որ Վրաստանը հանձնառու է իր հարևանների հետ պահպանելու ընդհանուր բնության ժառանգությունը:

«Այսօր անտառային ծածկը Վրաստանում 1 մլն հա է կազմում, ինչը երկրի ամբողջ տարածքի 13 տոկոսն է:

 

Դրանք պահպանված են կենսաբազմազանության միջազգային համաձայնագրերի և կոնվեցիաների շրջանակում:

Մասնավորապես կենսաբազմազանության տեսանկյունից երկրի 26 տոկոսն է ընդգրկված հատուկ պահպանվող տարածքներում: Այս տարածքները միջազգայնորեն ճանաչված են, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանած համաձայնագրերում և կենսառեզերվներում, ինչը մեզ համար լավ հնարավորություն է հետագա առաջընթացն ապահովելու համար:

 

Վրաստանը միտված է համաշխարհային հավակնությունների սպասարկմանը մինչև 2030 թվականը: Այս ամենը ենթադրում է արդյունավետ կառավարում և երկարաժամկետ պահպանություն: Մեր աշխատանքն անցում է կատարում զուտ պահպանությունից դեպի հարատևության երաշխավորում»,- ասել է Կոբախիձեն:

70