Alikhanyan's  Studio-ն և Avo's Music School  հայ-ամերիկյան դպրոցը հայտարարում են ընդունելություն 13 բաժիններում:  Արցախցիների համար գործում են հատուկ պայմաններ:

Ընդունելության և արցախցիներին վերաբերող առաջարկների մասին մեր թղթակիցը զրուցել է  հիմնադիր-տնօրեն երաժիշտ  Արթուր Ալիխանյանի հետ:

 

-Ողջույն Արթուր: Խնդրում ենք մի փոքր խոսեք հայ-ամերիկյան դպրոցի մասին:  Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք հիմնադրել այն:

- Ողջույն: Avo's Music School-ը գտնվում է  Alikhanyan's Studio-ում՝ Մաշտոցի 8/12 հասցեում:

Ես  մշտապես մտածել եմ՝  ի՞նչ անել, որպեսզի հասարակության մեջից դուրս գա ադրբեջանա-թուրքական մելիզմները: Ես մտահոգված եմ, որ գալիք սերունդը դաստիարակվի  լավ  ու ճաշակով երաժշտության ներքո, չէ ՞ որ մենք ունենք այնպիսի հանճարներ, որոնց մասին աշխարհն է խոսում, իսկ մեր իրականության մեջ  այդ մարդիկ անտեսված են :

Այս մտահոգությունների ու պայքարի արդյունքում՝ իմ կողքին հավաքվեցին կիրթ  և այս բնագավառում  մեծ փորձ ունեցող  մասնագետներ, ում շնորհիվ, վստահ եմ, ժամանակի ընթացքում կզգանք նկատելի արդյունք:

Ուզում եմ այս ամենի հետ կապված հատուկ շնորհակալություն հայտնել Ավետիս Ազարյանին, ում  շնորհիվ առաջ ենք շարժվում:

Չնայած  Ավետիս Ազարյանը  գտնվում է մեծ հեռավորության վրա, նա մշտապես մեզ ոգևորում , ձեռք է մեկնում և չի թողնում այս դժվարին  պահերին  դպրոցը խնդիրների առաջ կանգնի: Հենց ի պատիվ նրա էլ, դպրոցը անվանեցինք  Avo's Music School:

-Ինչո՞վ է առանձնահատուկ Ձեր դպրոցը

-Avo's Music School –ը առանձնահատուկ է իր  ձևաչափով: Շատերին հետաքրքրում է սովորել նվագել սիրողական մակարդակի, և որի համար պարտադիր ծրագիր չկա և շատ արագ հնարավոր  է  նկատելի արդյունքի հասնել:

Մեր դպրոցում կարող են սովորել առանց տարիքային սահմանափակման, երաժիշտները կարող են բարձրացնել իրենց   մասնագիտական մակարդակը  (լեվել), հնարավորություն ենք ստեղծում, մտնել և աշխատել իր նախընտրած  վայրում, ռեստորան, ակումբ, համերգասրահ և այլն:

Ունեցած ողջ տեխնիկան պրոֆեսիոնալ և բարձրորակ է:

Օգնում ենք նկարահանել տեսահոլովակներ, համագործակցել երգահանների հետ իրենց իսկ ցանկացած թեմայով:

6 ամիս անց հնարավորություն է տրվում 1 անվճար ձայնագրություն ունենալ: Ոչ պակաս կարևոր է նաև ավտոկայանատեղիի հարցը, որի  մասին ևս մենք  հոգ ենք տարել:

-Ովքե՞ր կարող են կարող են հաճախել Avo's Music School:

 

-Տարիքային սահմանափակումչկա: Կարող են այցելել բոլոր նրանք, ովքեր երաժշտական ընդունակություններ ունեն և ցանկանում են զարգացնել այն:

 

 

-Ովքե՞ր են դասավանդում Avo's Music School-ում:

 

- Մեր դպրոցում դասավանդում են պրոֆեսիոնալ, փորձառու, ինչպես նաև ճանաչված մասնագետներ:

-Անդրադառնանք ընդունելությանը:

 

-Avo'sMusic School –ը հայտարարում  է ընդունելություն 13 բաժիններում: 

 

Դպրոցում գործում է ինչպես պրոֆեսիոնալ,այնպես էլ սիրողական խմբեր՝ առանց տարիքային սահմանափակման:

 

Դպրոցի սաները վարպետության դասեր կանցնեն ճանաչված և պրոֆեսիոնալ մասնագետերի մոտ, հանդիպում, քննարկումներ կունենան հայտնի կատարողների և երաժիշտների հետ, երաժշտական բենդի հետ կմասնակցեն տարբեր միջոցառումների:

 

Լավագույն աշակերտները 6-ամսյա կուրսից հետո Alikhanyan's  records-ի կողմից կստանան մեկ անվճար ձայնագրության հնարավորություն:

 

Զորակոչիկների համար գործում է հատուկ ծրագիր՝  նվագախմբում ծառայելու համար:

 

_Նշել էիք, որ արցախցիների համար հատուկ առաջարկ ունեք:

 

-Այո,  պատերազմի ընթացքում, բոլորս ինքնակազմակերպվեցինք  ու փորձեցինք օգտակար լինել, ով, ինչպես կարող է:  Հաշվի առնելով այն փաստը, որԵրևանում այժմ շատ արցախցիներ են բնակեցված, որոշեցինք Avo's Music School-ում նրանց հատուկ պայմաններ առաջարկել:

Առաջարկը հետևյալն  է.

-1 ընտանիքից  2 հոգու սովորելու դեպքում   30 % զեղչ կտրամադրենք յուրաքանչյուրին:

 

-Լավագույնը սանը  6 ամիս անց, քասթինգի միջոցով համապատասխան բաժնի (նվագ, երգ) ձայնագրությունը կստանա անվճար:

 

-Վոկալի բաժնում 6, կիթառի բաժնում 3 անվճար տեղ՝  քասթինգով:

-Համերգային ծրագրերի մասակցություն, պրակտիկա:

 

-Հանդիպում ճանաչված  և պրոֆեսիոնալ մասնագետների հետ:

                                                                                                                            

-Որտե՞ղից կարող են հետաքրքրված մարդիկ տեղեկանալ հետագա առաջարկների կամ մանրամասների մասին:

-Alikhanyan's Studio-ի և Avo's Music School-ի մասին ողջ ինֆորմացիան ներկայացվում է Alikhanyan's Studio ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում:

 

1071