Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԺ-ում տեղի ունեցածին:

«Ես գիտեի՝ գոնե ֆիզիկապես են ուժեղ։ Փաստորեն՝ չէ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը։

Հիշեցնենք՝ ԱԺ-ում թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել կառավարող ուժի ու ընդդիմադիր պատգամավորների միջև: Հենց նիստերի դահլիճում ելույթների ընթացքում օրենսդիրի անդամները հարձակվել են միմյանց վրա և փոխադարձ հարվածներ հասցրել: ԱԺ նախագահը նախ ընդմիջում չի հայտարարել, որպեսզի վիճաբանության կողմերը զբաղեցնեն իրենց տեղերը: Մոտ 10 րոպե անց, երբ իրավիճակը թեժացել է, ստիպված է եղել ընդմիջում հայտարարել: Ծեծկտուքը շարունակվել է նաև միջանցքում:

288