Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերության տնօրենը 2023 թվականի հունվարից խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Եղվարդ համայնքի Աշտարակի խճուղու հասցեում՝ 3.1 հա մակերեսով տարածքում, ունենալով հանքարդյունահանում իրականացնելու թույլտվություն, հարակից շուրջ 4.9 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքից և քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող շուրջ 13 հա մակերեսով հողատարածքներից փաստացի իրականացրել է անդեզիտաբազալտի ապօրինի արդյունահանում:

Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում արդյունահանել է շուրջ 13.000 խմ անդեզիտաբազալտի հանույթ, որն իրացրել է տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչի հետևանքով պետության և համայնքի օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

2026 թվականի հոկտեմբերին ընկերության կողմից շահագործվող տարածքում իրականացվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից կասեցվել է ընկերության գործունեությունը։

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 10 մլն ՀՀ դրամը վերականգնվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

165