Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև ձևավորվել են պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ, որոնք օգնում են նրանց քննարկել բարդ հարցեր, որոնց շուրջ կողմերն ունեն տարաձայնություններ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահ Պուտինի և նախագահ Թրամփի միջև իսկապես ձևավորվել են շատ գործնական, պրագմատիկ և նույնիսկ բարեկամական հարաբերություններ։ Դա օգնում է նրանց քննարկել ամենաբարդ խնդիրները, որոնց շուրջ առկա են բազմաթիվ տարաձայնություններ»,- լրագրողներին ասել է նա։

Միևնույն ժամանակ, Պեսկովն ավելացրել է, որ կան նաև որոշակի հարցեր, որոնց շուրջ երկու պետությունների ղեկավարների դիրքորոշումները համընկնում են։

163