30 տարի տևած դադարից հետո Նոր Արտագերս համայնքում մանկապարտեզ է բացվել. ծրագիրն իրականացվել է համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ:

Նոր Արտագերսի համար երկար սպասված իրադարձությանը ներկա է գտնվել նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը: Համայնքապետ Խաչատուր Ջանազյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:

 Համբարձում Մաթևոսյանին ներկայացվել է, որ 40 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը կառուցվել է համայնքապետարանի կողմից 6 մլն 166,0 հազար դրամ ներդրմամբ և «Ֆոքս օն չիլդրեն նաու» (FCN) բարեգործական կազմակերպության գործուն աջակցությամբ: Այն ամբողջությամբ կահավորված է, ապահովված անհրաժեշտ գույքով և լոկալ ջեռուցման համակարգով:

Բարձր գնահատելով կատարված աշխատանքները՝ մարզպետն իր շնորհակալությունն է հայտնել համայնքապետին և FCN- գործընկերներին՝ ընդգծելով, որ երեխաների, նրանց կրթության, դաստիարակության, մշակութային զարգացման հարցերն ամենակարևորներից են մեր երկրի համար, քանի որ մեր ապագա հաջողությունները կախված են մատաղ սերնդի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից:

Հավելենք, որ մանկապարտեզում կգործի երկու խումբ՝ յուրաքանչյուրում 18-20 երեխա:

#Արմավիրի_մարզպետարան

#ՆորԱրտագերս_համայնք

#Ֆոքս_օն_Չիլդրեն_Նաու

 

997