Ապրիլի 15-ին «Ռոման» սեփական հարկի տակ կհյուրընկալի «Այաքսին» ԵԼ քառորդ եզրափակչի պատասխան խաղի շրջանակում:

Թիմերի միջև առաջին խաղը (2-1), վնասվածքի պատճառով բաց թողած Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել առաջիկա խաղին:

2017-ի մայիսին հայ կիսապաշտպանն արդեն գրավել է «Այաքսի» դարպասը՝ աչքի ընկնելով «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Եվրոպա Լիգայի եզրափակիչ խաղում: Եվ ահա, 1420 օր անց նա նորից կհանդիպի ամստերդամցիներին:

Մխիթարյանն իր կարիերայի ընթացքում 19 տիտղոս է նվաճել: «Ռոմայի» կազմում հոբելյանական 20-րդին հասնելու համար նախ հարկավոր է ճանապարհից հեռացնել «Այաքսին»: Վիճակագրությունը խոսում է այն մասին, որ «Ռոման» ավելի շատ միավորներ է վաստակում, երբ Մխիթարյանը խաղադաշտում է: «Գայլերի» երկրպագուները հույս ունեն, որ հինգշաբթի երեկոյան ևս կզգացվի Մխիթարյանի դրական ազդեցությունը:

 

Աղբյուրը՝  totalfootball.am

903