Թեյն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ առողջության համար, բայց դա չի նշանակում, որ այն կարող եք խմել առանց մտածելու: Կախված նրա մշակման եղանակից, ընթացիկ առողջական վիճակից և ըմպելիքի որոշակի տեսակների օգտագործման հաճախականությունից՝ կարող եք լուրջ վնաս հասցնել ձեր օրգանիզմին:

Առողջության համար առավելագույն խնդիրներ կարող են առաջացնել թեյի մի քանի տեսակներ:

Քարխոտով (զորուկ) թեյ

Սա շատերի սիրած թեյն է, և համարվում է, որ ունի բուժիչ հատկություններ: Սակայն ըմպելիքը պարունակում է պիրոլիզիդինային ալկալոիդներ, որոնք կարող են լրջորեն վնասել լյարդը, ասել է բժիշկ-դիետոլոգ Հիբա Բաթուլը: Համաձայն «Public Health Nutrition»-ում հրապարակված ուսումնասիրության՝ լյարդի վրա թունավոր ազդեցության պատճառով «խորհուրդ չի տրվում խմել քարխոտի տերևներով պատրաստված թեյ»։

Անանուխով թեյ

Անանուխի թեյի կանոնավոր օգտագործումը կարող է երկարատև ազդեցություն ունենալ առողջության համար: Այդ թեյի «չափից ավելի քանակությունը կարող է գրգռիչ և թունավոր լինել օրգանիզմի համար: Պատճառն այն է, որ անանուխի ակտիվ բաղադրիչը՝ մենթոլը, ազդում է (և քայքայում է) մեր կենսաբանական տաքացման ու զովացման համակարգերը»,- բացատրել է սննդաբան փորձագետ Սելին Բեյչմանը, գրում է «Eat This, Not That!»-ը։

Կիտրոնով թեյ

 

Մասնագետների կարծիքով, կիտրոնի թեյն ունի կապարի ավելի բարձր մակարդակ, քան ըմպելիքի մյուս տեսակները: Բացի դրանից, այն աչքի է ընկնում ֆտորիդների և թթվայնության բարձր մակարդակով, ինչը կարող է հանգեցնել կարիեսի և բերանի խոռոչի խոցերի:

 

Մատուտակով թեյ

 

Այն հայտնի է նաև որպես քաղցր թեյ և կարող է բարձրացնել արյան ճնշումը: Բժիշկները հիպերտոնիայի դեմ դեղեր ընդունող մարդկանց խորհուրդ են տալիս հրաժարվել այս ըմպելիքի օգտագործումից: Սակայն, եթե նույնիսկ ճնշման խնդիրներ չունեք, ավելի լավ է սահմանափակել քաղցրահամ թեյի օգտագործումը:

Մասնագետները նաև բավականին կարճ են համարում այն ժամանակահատվածը, որի ընթացքում կարող եք խմել եփած թեյ: Նման ըմպելիքի պահպանման ժամկետի վրա ազդում են մի քանի գործոններ, ներառյալ թեյի տեսակը և պատրաստման պայմանները:

22 Ապրիլ, 2021 13:51
259
; ;