
Վարշավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը պայքարը սկսեց քառորդ եզրափակիչից և 4։5 հաշվով զիջեց թուրք Էկրեմ Օզտուրկի հետ։
63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը 1/8 եզրափակիչում Բելառուսը ներկայացնող Սոսլան Դաուրովի նկատմամբ 6:0 հաշվով հաղթանակից հետո քառորդ եզրափակիչում գոտեմարտեց ադրբեջանցի Տալեհ Մամադովի հետ: Պայքարն ավարտվեց 2։2 հաշվով։ Մամադովը վերջինն էր վաստակել 2 միավորը եւ դուրս եկավ հաջորդ փուլ։
Վարուժան Գրիգորյանը 77 կգ քաշային պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից և ժամանակից շուտ 0:9 հաշվով պարտվել էր թուրք Էմրե Բասարին:
Ապրիլի 24-ին հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կներկայացնի նաև Գևորգ Ղարիբյանին (60 կգ), Սլավիկ Գալստյանին (67 կգ), Մալխաս Ամոյանին (72 կգ) և Կարապետ Չալյանին (82 կգ)։