
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավ է անցկացնում Սյունիքում։ Եզրափակիչ հանրահավաքը կայացավ Սյունիքի Կապան քաղաքում, որտեղ ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիչ խոսքով։
«Այսօր մարդիկ զանգում եւ շնորհավորում էին ինձ։ Նրանց մոտ այնպիսի տպավորություն էր, որ ահա Հայաստանի Հանրապետությունը վերստին վերամիավորվել է։
Ոմանք փորձել էին տեղ-տեղ, գուցե ոչ սյունեցիների, այլ մյուս տարածքների բնակիչների համար տպավորություն էին ստեղծում, փորձելով Սյունիքը հակադրել մնացած Հայաստանին, թե իբր Սյունիքում մարդիկ այլ տրամադրություն ունեն, իբր Սյունիքը հակադրվում է մնացած Հայաստանին։
Բայց այսօր առավոտից դուք ցույց տվեցիք, կոտրեցիք եւ կտրեցիք բոլոր այն ձեռքերը, որոնք փորձում են Սյունիքը հակադրել Հայաստանին»,- ասաց Փաշինյանը։
Նա նաեւ անդրադարձավ նրան, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը սպառնացել է աշխատակիցներին ազատել աշխատանքից, եթե նրանք գնան Փաշինյանի հավաքներին։
Մանրամասները՝ տեսանյութում։