Եկամուտ ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 635 հազար
Աննախադեպ ցուցանիշ. 2021 թվականի մայիսի տվյալներով` եկամուտ ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 635 հազար։ 2021 թվականի ապրիլի համեմատ՝ ավելի է շուրջ 8.5 հազարով։
2020 թվականի սեպտեմբեր ամսվա համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը կազմում էր շուրջ 632 հազար, որն աննախադեպ էր և Հայաստանի Հանրապետության վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն էր, սակայն 2021 թվականի մայիս ամսին գերազանցվել է նաև այդ ցուցանիշը:
2021 թ․ մայիսին՝ նախորդ տարիների նույն ամիսների համեմատությամբ, աճել է նաև աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 134.7 մլրդ դրամ, ինչը 22 մլրդ, 25 մլրդ և 38 մլրդ դրամով գերազանցել է համապատասխանաբար 2020թ., 2019թ. և 2018թ.-ի ցուցանիշները։
24 Հունիս, 2021 16:56
1105
Պետբյուջեի առաջին եռամսյակի եկամուտները պլանավորվածից 30 միլիարդ դրամով ավելի են եղել
02 Ապրիլ, 2026 18:06
Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագիր․ կազմակերպվում են իրազեկման հանդիպումներ
05 Մարտ, 2026 19:37
Մեր նպատակն է քաղաքացիների իրական եկամուտների ավելացումը, ինչը մենք անում ենք․ Թորոսյան (տեսանյութ)
04 Մարտ, 2026 17:00
Ռեկորդային աշխատատեղերի և անհուսալի վարկերի ծրագրի մասին. Թորոսյան․ տեսանյութ
22 Հունվար, 2026 16:55
2025-ի նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 4.1 տոկոսով. ՊԵԿ
24 Դեկտեմբեր, 2025 13:30
2021 թ. հունիսին աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել. ՊԵԿ
21 Հուլիս, 2021 14:15