Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր ստեղծման օրվանից անխոնջ իրականացրել է իր առաքելությունը` կայուն և հավասար հատուցումներ տրամադրելով մարտական գործողությունների արդյունքում զոհված, անհետ կորած զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամության 1-ին կամ 2-րդ կարգ ձեռք բերած զինծառայողներին: 

Հաշվետվողականությունն ու թափանցիկությունը Հիմնադրամի ստեղծման օրից եղել են առաջնահերթ արժեքներ: Այդ իսկ պատճառով հրապարակում ենք 2020 թվականի ամբողջական հաշվետվությունը և 2021 թվականի հաշվետվությունը` ներառյալ մայիսի 31-ը:

Տեղեկացնում ենք, որ հունիսի 23-ին տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ (խորհրդի կազմին ծանոթացե՛ք՝ սեղմելով այստեղ), որի ընթացքում հաստատվել են տնօրենի հաշվետվությունը, անկախ աուդիտորական ընկերության եզրակացությունը և ֆինանսական հաշվետվությունը, հիմնադրամի գործունեությունը կարգավորող մի շարք ներքին իրավական ակտեր։

Իրականացված նիստի օրակարգին և քննարկված բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այստեղ։  

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։ 

«Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել պարտադիր վճարներ իրականացնող մեր բոլոր հայրենակիցներին, նվիրաբերություն կատարող մեր բոլոր աջակիցներին, այս ընթացքում մեզ օգնող բոլոր անհատներին ու կազմակերպություններին։ Վստահ եմ՝ Հիմնադրամի գոյությունն ապացույցն է մեր ազգի միաբանության և պատասխանատվության մեծ զգացումի»,- ասում է հիմնադրամի տնօրեն Վ․ Ավետիքյանը հաշվետվության մեջ ներկայացված ներածական խոսքում։ 

Ստորև ներկայացնում ենք ձեզ հիմնական ֆինանսական ցուցանիշները, ավելիին առաջարկում ենք ծանոթանալ ամբողջական հաշվետվության մեջ։

 Հիմնական ֆինանսական ցուցանիշներ 

109