
Կանխատեսվում է բավականին տաք սեպտեմբեր, օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը սպասվում է նորմայի սահմաններում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։
Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 15ºC ցածր: Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը:
Սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքի համար 13ºC է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և ծայր հարավ-արևելքում դեռևս կարող է հասնել 35...40ºC, նախալեռնային շրջաններում՝ 33...38ºC, լեռնային շրջաններում՝ 30...31ºC:
Օդում առաջին ցրտահարությունը մեծ մասամբ դիտվում է լեռնային շրջաններում սեպտեմբերի վերջին, սակայն առանձին տարիների (1997թ.) այն կարող է դիտվել նույնիսկ ամսվա առաջին կեսին:
Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը 22...23ºC է, երկրորդում՝ 200C և երրորդում՝ 18...19ºC:
Հանրապետության տարածքում տեղումները բաշխվում են անհավասարաչափ, միջինը դիտվում են 33մմ, Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Սյունիքի հովիտներում` 6-10մմ, Լոռիում` 50-60մմ, Սյունիքի նախալեռներում`60-65մմ:
Բազմամյա տվյալներով 12 տարի Երևանում սեպտեմբերին տեղումներ չեն դիտվել և եղել է տարի (1932թ.), երբ տեղումների քանակը կազմել է 86մմ, որը գերազանցել է նորման 9 անգամ: Առատ տեղումներով տարի է եղել նաև 2009թ. սեպտեմբերը, երբ ամսական տեղումների քանակը Երևանում կազմել է 70մմ, որն էլ գերազանցել է նորման 7 անգամ: Տաշիրում տեղումների առավելագույն քանակը եղել է 218մմ, իսկ նվազագույնը՝ 12 անգամ նորմայից պակաս՝ 5մմ (1950թ.):
Տեղումներով օրերի թիվը ևս անհավասարաչափ է բաշխված՝ Լոռիում միջինը 12 օր, Արարատյան դաշտում` մինչև 4 օր: Բարձր լեռնային շրջաններում և Գեղարքունիքում ամսվա երրորդ տասնօրյակում կարող է առաջանալ ձյան ծածկ:
Ամպրոպային գործունեությունը թուլանում է՝ միջինը դիտվում է 3-6 օր, չնայած առանձին տարիների հյուսիսային կեսում կարող է դիտվել 10-20 օր: Կարկուտ դիտվում է հազվադեպ:
Սյունիքում հաճախակի դիտվում է մառախուղ՝ նախալեռներում` 6-11, իսկ լեռնային շրջաններում՝ 14-19 օր:
Չնայած սեպտեմբերին որոշ չափով ավելանում է արևմտյան ուղղության քամիների կրկնելիությունը, սակայն դրանց արագությունը էապես չի փոխվում:
Արարատի և Արմավիրի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +22...+23ºC, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +35...+37ºC, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +9...+11ºC (դիտված պատմական նվազագույնը` 0...-2ºC, առավելագույնը` +38...+40ºC): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 7-10մմ):
Շիրակի և Գեղարքունիքի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12...+16ºC, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից։ Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +27...+30ºC, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև +2...+4ºC (դիտված պատմական նվազագույնը` -4...-6ºC, առավելագույնը` +33...+35ºC): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25-35մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +15...+17ºC, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +26...+29ºC, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը +2...+4ºC (դիտված պատմական նվազագույնը` -3...-5ºC, առավելագույնը` +32...+34ºC): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 32-46մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18...+20, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +30...+34ºC, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +5...+10ºC (դիտված պատմական նվազագույնը` +1...+3ºC, առավելագույնը` +34...+36ºC): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ ( նորման` 38-40մմ ):
Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +22...+23ºC, լեռնային շրջաններում` +15...+17ºC, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև` +35...+37ºC, լեռնային շրջաններում՝ +27...+29ºC, ամսվա երկրորդ կեսին՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` +10...+12ºC, լեռնային շրջաններում` +3...+5ºC (դիտված պատմական նվազագույնը` նախալեռնային շրջաններում՝ +1...+3ºC, լեռնային շրջաններում՝ -3...-5ºC, առավելագույնը` նախալեռնային շրջաններում +36...+38ºC, լեռնային շրջաններում՝ +28...+30ºC): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 10-15մմ, լեռնային շրջաններում 22-23մմ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +21...+23ºC, նախալեռնային շրջաններում` +16...+18ºC, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ հովտային շրջաններում մինչև` +35...+37ºC, նախալեռնային շրջաններում՝ +27...+30ºC, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` +7...+10ºC, նախալեռնային շրջաններում` +4...+6ºC (դիտված պատմական նվազագույնը` հովտային շրջաններում՝ 0...+2ºC, նախալեռնային շրջաններում՝ -2...-4ºC, առավելագույնը` հովտային շրջաններում +38...+40ºC, նախալեռնային շրջաններում՝ +34...+36ºC): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 13-43մմ, նախալեռնային շրջաններում 19-61մմ):
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +22...+23ºC, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +35...+36ºC, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +10...+12ºC (դիտված պատմական նվազագույնը` +1...+3ºC, առավելագույնը` +38...+40ºC): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 9մմ):