«Բերնդ» ցիկլոնը պատուհաս է դարձել Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի բնակիչների համար: Աննախադեպ տեղումները ջրհեղեղներ են առաջացրել հատկապես Գերմանիայում, հայտնում է euronews-ը:

Ադենաու քաղաքում առնվազն 30 մարդ համարվում է անհետ կորած: Երկարատև անձրևների պատճառով նրանց տները փլուզվել են: Եվս 25 բնակելի շենք սպառնալիքի տակ է: Բարձրացել է գետերի ջրի մակարդակը, ողողել ափամերձ տարածքները: Բավարիայում շենքերի առաջին հարկերն ու մեքենաները մնացել են ջրի մեջ, ուժեղ քամիներից շրջվել են ծառեր, խափանվել է էլեկտրական գծերը:

Գրեթե նույն վիճակն է Բելգիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում: Բելգիայի Լյեժ քաղաքում հայտարարվել է վտանգի կարմիր, Ֆրանսիայում՝ նարնջագույն մակարդակ: Բոլորի համար սա հուլիսին ոչ բնորոշ երևույթ է: Մինչդեռ Եվրոպայի հարավ-արևելյան հատվածն անձրևներից չի տուժել, այնտեղ հակառակը՝ բարձր ջերմային ալիք է գրանցվել:

 

Աղբյուր՝ armtimes.com

598