
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվում են ամառային 32-րդ Օլիմպիական խաղերը։
Մրցումային երկրորդ օրը՝ հուլիսի 25-ին Հայաստանի հավաքականը ներկայացնում է երկու մարզիկ։ Առաջինը՝ հրաձիգ Էլմիրա Կարապետյանն էր 10 մետր օդային մղիչ մարձաձևում զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը։
Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երկակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովն է, ով հանդես եկավ 63 կգ քաշային կարգում 1/6 եզրափակչում մենամարտելով Անտիգուան և Բարբուդան ներկայացնող Ռայան Ալստոնի հետ և փայլուն հաղթանակ տոնեց նրա նկատմամբ՝ 5։0 հաշվով։
Բաչկովի ելույթին տրիբունայից հետևում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
1/8 եզրափակիչի մենամարտերը 63 կգ քաշային կարգում տեղի կունենան հուլիսի 31-ին։