ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.

«Սիրելի՛ Հրազդան

Սիրելի՛ հրազդանցիներ

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր հրաշալի ու նմանը չունեցող քաղաքի, Կոտայքի մարզի կենտրոն Հրազդանի հիմնադրման 62-ամյակի առթիվ: Մեր քաղաքն էլ, ինչպես աշխարհում շատ ու շատ քաղաքներ, հարուստ է իր պատմության հերոսական ու գեղեցիկ դրվագներով, կանգուն ու խոնարհված եկեղեցիներով և վանքերով, պատմամշակութային կոթողներով ու ուշադրության արժանի բնության հրաշքներով, մեր տարածաշրջանին բնորոշ նյութական ու հոգևոր մշակույթի նմուշներով, անմահական խոհանոցով ու միայն մեզ բնորոշ հյուրընկալությամբ։ Մեր մեծ տունը՝ երիտասարդ ու արդեն տարիքն առած Հրազդանը, անմասն չէ նաև հումորային-կոլորիտային պատմական անցքերից, որոնցից մեկի հետ է կապված հենց ախտեցու՝ հրազդանցու «ամենամեծ թերություններից մեկը»: Մեր քաղաքի վաղեմի փառքն ու մեծությունը, գեղեցիկ ու մաքուր տեսքը, քաղաքներին բնորոշ համայնապատկերը ընդգծելն ու դիտարժան դարձնելը բոլորիս պարտքն է։ Ուր էլ գնանք, ինչ ռեսուրսների էլ տիրապետենք, ինչ բարձունքների էլ հասնենք, միևնույնն է, մեզ տուն է կանչելու իմ ու քո Հրազդանը, մեր մանկության անհոգ օրերի, մեր հերոսական պայքարի, մեր վերելքների ու վայրէջքների լուռ վկան ՝ Հրազդանը։

Շնորհավորանքի հետ մեկտեղ պետք է արձանագրենք նաև, որ քաղաքը դեռևս ունի չլուծված խնդիրներ, որոնք ամեն օր ու ամեն ժամ պատկան մարմիների, պաշտոնյաների ամենօրյա աշխատանքի առանցքային մասն են կազմում, կապված՝ մարզերի համաչափ զարգացման, արդյունաբերական ու տնտեսական ոլորտի համար բարենպաստ գործունեության միջավայր ստեղծելով, ճանապարհերի բարեկագմամբ և այլն։

Ասելիք շատ կա․ մաղթանքներն էլ անվերջ են։ Եվ դրանցից ամեն մեկի մեջ ես ինձ հասցեատեր եմ զգում։

Շնորհավոր տոնդ, Հրազդա՛ն»:

202