«Ինձ հաճախ հարցեր են բարձրացնում, բայց ես ուղղակի չեմ կարող պատասխանել այդ բոլոր հարցերին։ Մի կարեւոր բան նշեմ, ես չեմ ներկայացնում պաշտպանության նախարարության պաշտոնական տեսակետը կամ լրատվական ծառայությունը։ Ես ակտիվ ծառայության մեջ չեմ, ես պահեստազորում եմ, ազատ քաղաքացի եմ։

Այս պահի դրությամբ պատերազմին մասնակից եւ հետպատերազմյան ամիսներին մարտական ծառայության փորձ ունեցող իմ ընկերների միջոցով մոտավորապես 100 կամավորական հավաքված՝ տանը նստած սպասում է, որ եթե իրավիճակի զարգացում լինի, եթե հանկարծ իրավիճակը սրվի եւ այլն, ապա դիմենք ՊՆ-ին եւ ԶՈւ-ին, որպեսզի մեկնենք ծառայության։ Բայց Աստված տա, դրա կարիքը չլինի, խոսքերս մի ընդունեք որպես կոչ, որ պետք է զինվորագրվել, բայց զգոնությունը պետք չէ կորցնել»,- այսօր ուղիղ եթերի ընթացքում ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը պատմել էր վիրավորների առողջական վիճակի մասին։

1148