Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ կկալանավորվի։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Արմեն Մելքոնյանը:

Մյուս փոխքաղաքապետ Իրինա Յոլյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի 22:30-ին:

Երկուսն էլ մեղադրվում են Քրեական օրենսգրքի 149․1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն․ Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելը, որը կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով։

Փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը մեղադրվում է նաև Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով․ յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով։

488