Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 25-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում խստորեն դատապարտեց ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցածը` շեշտելով, որ բռնությունն անընդունելի է եւ որեւէ արդարացում չունի:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։

ԱԺ նախագահի խոսքով` նիստերի դահլիճում նմանատիպ միջադեպերի կրկնության դեպքում լրագրողներին նախատեսված օթյակից հեռացնելու վերաբերյալ հարցը քննարկման ընթացքում է, եւ ամենայն հավանականությամբ այն վերանայման ենթակա է:

Միեւնույն ժամանակ նա ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ միջազգային պրակտիկայում սովորաբար նման դեպքերում կադրը փոխում են` հարգելով անձանց արժանապատվությունն ու բարի համբավը:

Եզրափակելով խոսքը` Ալեն Սիմոնյանը նշեց, որ ամենակարեւորը դեպքերի կրկնությունից խուսափելն է:

Ազգային ժողովի նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնց առանցքում հիմնականում օգոստոսի 24-ին եւ 25-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած իրադարձություններն էին:

336