Չորեքշաբթի օրը, Նիգերիայի հյուսիս -արևմուտքում գտնվող Զամֆարա նահանգում  զինված անձինք հարձակվել են  դպրոցի վրա և առևանգել  ավելի քան 100 աշակերտների եւ մի քանի ուսուցիչների: Այս մասին հայտնում է նիգերիական Blueprint լրատվական պորտալը  վկայակոչելով ականատեսներին:

Հարձակումը տեղի է ունեցել դասի ժամանակ:

Զամֆարայի նահանգապետ կարգադրել է ժամանակավորապես փակել նահանգի բոլոր տարրական և միջնակարգ դպրոցները: Միեւնույն ժամանակ, ժամը 18: 00 -ից մինչեւ 06: 00 -ը տեղաշարժի սահմանափակումներ  մտցրել 13 շրջաններում:

Վերջին ամիսներին Նիգերիայում ավելի հաճախակի են դարձել հարձակումները դպրոցների և համալսարանների վրա և մարդկանց առևանգելով՝ զինված խմբավորման անդամները  փրկագին են պահանջում։

Այս տարվա սկզբից ավելի քան 1000 մարդ առևանգվել է երկրի տարբեր շրջանների դպրոցներից ու համալսարաններից:

1200