Տեղի է ունեցել Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումը
Սեպտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Հանդիպմանն արծարծվել են Արցախում տիրող հետպատերազմական իրավիճակին, եկեղեցի-հասարակություն կապին առնչվող տարբեր հարցեր։
Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Արցախը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև նրա զարգացմանն ու զորացմանը մեծապես նպաստելու համար՝ ընդգծելով Հայ Առաքելական եկեղեցու առանցքային դերը հայոց անկախ պետականության և հայ ազգային ինքնության պահպանման գործում։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը։
10 Սեպտեմբեր, 2021 19:31
957
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքներին
22 Հուլիս, 2026 23:01
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքներին
22 Հուլիս, 2026 22:43
Խոզնավարում հիմնեցինք սպորտային ակումբ․ Դավիթ Դանիելյան
22 Հուլիս, 2026 19:40
Տեր Երվանդ քահանա Բաբայանը և Տեր Դանիել քահանա Տերտերյանը ևս միանում են ՀԱՍԵ բարենորոգումների պահանջին
10 Հունվար, 2026 12:42
Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայանը՝ Մեջլիսի պատվիրակության հետ հանդիպմանը
08 Դեկտեմբեր, 2025 19:26
Արսեն Բաբայանը ստում է. Մովսես Հարությունյանն արձագանքել է փաստաբանի հայտարարությանը
13 Նոյեմբեր, 2025 13:40