Սեպտեմբերի 14-ին Սյունիքի մարզպետարանում հյուրընկալվել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ եւ նախկին փոխխոսնակ, հայ ժողովրդի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությունը։

Նրանք Հայաստան են ժամանել Մայր Աթոռում կայացած  միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով, բայց այցը երկարացնելով, որոշել են նաեւ գալ Սյունիք։

Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ հանդիպման ընթացքում հյուրերը հետաքրքրվեցին  44-օրյա պատերազմի հետեւանքով Սյունիքում ստեղծված իրավիճակով, առաջացած խնդիրներով, զոհվածների ու ռազմական գործողություններից տուժած ընտանիքների սոցիալական վիճակով։ Բարոնուհին ու իր գործընկերները պատրաստկամություն են հայտնել աջակցել մարզին, բայց նախ ցանկանում են տեղում ուսումնասիրել ու հասկանալ խնդիրները։

Այդ նպատակով նրանք մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ուղեկցությամբ նաեւ այցելել են սահմանամերձ Դավիթ Բեկ գյուղ ու հանդիպեցին բնակչության հետ։

179