Այսօր կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի հերթական նիստի ընթացքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսեց COVID-19-ի տարածման եւ վարակի կանխարգելման մասին։

«Միացյալ ջանքերի շնորհիվ մենք պետք է հնարավորինս կառավարելի շրջանակներում պահենք հիվանդության տարածումը եւ թույլ տանք, որ բժիշկների պայքարը արդյունավետ լինի»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարը հատուկ շնորհակալություն հայտնեց բժիշկներին, որոնք արդեն մեկուկես տարի է՝ պայքարում են հիվանդների բուժման եւ նրանց կյանքերի համար։

«Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում պահանջը ժամանակ առ ժամանակ հավաստելու վարակակիր չլինելու փաստը։ Ընդհանրապես համաճարակաբանական բոլոր միջոցառումները պետք է դիտարկենք ամբողջության մեջ։ Որեւէ մի միջոցառում ինքնին չի կարող մեզ երաշխավորել վարակի տարածման բացառումը, հիվանդության բացառումը կամ նման բացառումներ։ Սակայն համադրության մեջ մենք հնարավորություն ենք ունենում զսպել վարակումը»,- ասաց առողջապահության նախարարը։

292