ԵԱՀԿ ԽՎ նախագահը կարևորել է Լեռնային Ղարաբաղում տևական խաղաղության հաստատումը
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտն անհրաժեշտ է համարում անել ավելին Լեռնային Ղարաբաղում տևական խաղաղություն հաստատելու նպատակով:
«Արմենպրեսի» փոխանցմամբ, այս մասին նա խոսել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին իր ելույթի ժամանակ:
Մարգարետա Սեդերֆելտն ընդգծել է, որ թեպետ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմ է, սակայն պետք է ավելի շատ քայլեր ձեռնարկել՝ երաշխավորելու տևական խաղաղությունը և թեթևացնելու քաղաքացիական անձանց տառապանքները:
«Հենվելով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների հետ մեր հաջող համագործակցության վրա՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը շարունակում է պատրաստ լինել նպաստել միջխորհրդարանական երկխոսությանը՝ աջակցելու խաղաղության գործընթացին»,- ասել է նա:
17 Սեպտեմբեր, 2021 17:07
962
Վարչապետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
24 Սեպտեմբեր, 2026 20:18
Բայրամովը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը
03 Սեպտեմբեր, 2026 15:19
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ
15 Օգոստոս, 2026 14:58
Հայաստանի ընտրողները իրական ընտրություն են ունեցել. ԵԽԽՎ զեկույց
28 Սեպտեմբեր, 2026 13:11
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը ընդգծել են երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների հիմնման կարևորությունը
25 Սեպտեմբեր, 2026 21:51
Միջազգային համակարգի մասնատվածություն․ երբ փոխկախվածությունը դառնում է զենք
08 Սեպտեմբեր, 2026 17:19
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04 Հոկտեմբեր, 2026 19:25
ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը
02 Հոկտեմբեր, 2026 21:37
ՀՀ վարչապետը և Ֆինլանդիայի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հետագա քայլերը
24 Սեպտեմբեր, 2026 00:05