Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն անընդունելի է համարում Վրաստանի սահմանապահների կողմից խտրական և անպատշաճ պահվածքը Իրանի քաղաքացիների նկատմամբ: Նա հորդորել է Թբիլիսիին՝ հնարավորինս շուտ լուծել հարցը, այս մասին գրում է Tasnim գործակալությունը։

Ի պատասխան Վրաստանում բնակվող իրանցիներից ստացված բողոքների՝ երկրի սահմանապահների կողմից երկիր մուտք գործելու հարցում խտրական և ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ, Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ խնդրին ուշադրությամբ հետևում է Թբիլիսիում Իրանի դեսպանությունը: Այդ մասին նաև տեղեկացվել է Թեհրանում Վրաստանի դեսպանությունը։

Խաթիբզադեն շեշտել է, որ Վրաստանի նման վարքագիծը բացարձակապես անընդունելի է: Նա նաև հավելել է, որ ակնկալվում է, որ Վրաստանի իշխանությունները հնարավորինս արագ կլուծեն այդ խնդիրները:

Լյուսիյա Պետրոսյան 

1264