Ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)
Սեպտեմբերի 21-ի գիշերը ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները Գուգարք համայնքի տարածքում, ապօրինի որս կատարելու կասկածանքով, ստուգել են Վանաձորի 35-ամյա բնակչի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան։
Ոստիկանությունից հայտնում են, որ մեքենայում հայտնաբերվել է նապաստակ, 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան և նույն տրամաչափի 7 փամփուշտ։
Պարզվել է՝ 35-ամյա տղամարդը նշված հրացանով նապաստակը որսացել էր Քարաբերդ գյուղ տանող ճանապարհին։ Նա զենք պահելու, կրելու, ինչպես և որս անելու թույլտվություն չուներ։
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հրացանն ու որսը առգրավվել են։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
24 Սեպտեմբեր, 2021 00:45
712
Ոստիկանության գվարդիան անցնում է տրանսֆորմացիայի կարևորագույն փուլ․ ՆԳ նախարար
01 Հուլիս, 2026 22:51
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտել
29 Հունիս, 2026 16:11
Քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման առաջընթացը
18 Հունիս, 2026 19:59
Շրջանառությունից հանվել է 1373 գրամ մարիխուանա և 885 գրամ ափիոն. Սյունիքի ոստիկանների բացահայտումը
13 Մայիս, 2025 11:26
Հայտնաբերվել են մեծ քանակի տարատեսակ թմրամիջոցներ. ՔՈԳՎ բացահայտումը
31 Հոկտեմբեր, 2024 23:37
Տղամարդը 73 անձից 300 մլն դրամի հափշտակություն է արել. ՔԿ–ի բացահայտումը
03 Հունիս, 2023 19:19