Իրանական տելեգրամյան եւ ինստագրամյան ալիքները փաստագրական ֆիլմից հատված են հրապարակել, թե ինչպես է իրանական ռազմական տեխնիկան տեղափոխվում Ադրբեջանի հետ սահման։

Տեսանյութի հրապարակումը փաստացի իրանական ազդանշան է Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, քանի որ վերջին շրջանում իրանա-ադրբեջանական հարաբերությունները շատ լարված են։ Այդ մասին վկայում են նաեւ իրանական խորհրդարանի պատգամավորներ՝ Մոհամմադրեզա Ահմադի Սանգարինի եւ Վալի Էսմայիլինի Twitter-ի գրառումները։

Դեպի Ադրբեջանի հետ սահման ռազմական տեխնիկայի լայնածավալ տեղափոխումը սկսվել է դեռ 3-4 օր առաջ։ Իրանը նաեւ հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ սահմանին նախատեսվում է խոշոր զորավարժություններ անցկացնել։

Ավելի վաղ, Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել էր, որ Իրանը սովորեցնում է զինյալներին իր տարածքում անօդաչու սարքեր եւ զրահատեխնիկաներ կառավարել:

2037