Սեպտեմբերի 28-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան:

 ԱԺ նախագահը թանգարանի տնօրեն Վահագն Մամյանի ուղեկցությամբ շրջել է հիմնական ցուցասրահում՝ ծանոթանալով Դեմիրճյան պետական-քաղաքական գործչի կյանքին ու գործունեությանը վերաբերող ցուցանմուշներին:

Թանգարանում է պահվում Կարեն Դեմիրճյանին վերաբերող 8000 ցուցանմուշ, որոնք ի մի են բերվել թանգարանի ստեղծման և գործունեության 20 տարվա ընթացքում: Թանգարանի ֆոնդում է նաև Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվը: Ալեն Սիմոնյանին հետաքրքրել է հատկապես Կարեն Դեմիրճյանի աշխատանքային հուշասրահը: Հուշասրահում ցուցադրված է Կարեն Դեմիրճյանի՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում և ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում աշխատած տարիների աշխատասենյակից դրվագ, որի կահույքը այժմյան խորհրդարանի վարչական շենքից բերվել էր թանգարան:

ԱԺ նախագահը գրառում է թողել հուշամատյանում ու առանձնազրույց է ունեցել Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի հետ:

Հանդիպման ավարտին տիկին Ռիման Ալեն Սիմոնյանին նվիրել է Կարեն Դեմիրճյանին նվիրված գրքեր՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք:

188