Հայաստանի և Ադրբեջանի միջև Վրաստանի միջնորդությամբ համագործակցության հարթակը չի նախատեսում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի քննարկում, որոնք շոշափվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Վրաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Ավելի վաղ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդես էր եկել առաջարկով՝ ստեղծել հարթակ Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև Թբիլիսիում՝ 2020-ի աշնանը Ղարաբաղյան պատերազմից հետո:

«Մենք հավակնություններ չունենք մեր հարթակի շրջանակներում հանդիպումների ժամանակ բարձրացված հարցերը քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Մենք կարող ենք խոսել բացառապես ենթակառուցվածքային խնդիրների, տնտեսական, տրանսպորտային նախագծերի մասին»,- պարզաբանել է վրացական դիվանագիտության ղեկավարը:

656