Հոկտեմբերի լույս 13-ի գիշերը ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ «Արթիկ» բժշկական կենտրոնի ընդունարան շտապ ոստիկաններ մոտենան: Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է բուժհաստատություն։

Այս մասին տեղկանում ենք ոստիկանությունից:

Տեղում պարզվել է, որ 35-ամյա մի տղամարդ արյան ճնշումը չափելու պատրվակով մտել է հիվանդանոցի ընդունարան, մուտքի դռան վրայի բանալիով փակել դուռը, ապա գրպանից հանելով դանակը՝ ընդունարանի հերթապահ բուժքույրերից պահանջել սեղանին դնել բջջային հեռախոսները և իրեն տալ ունեցած փողը:

Արթիկի ոստիկանները, դրսևորելով մասնագիտական հմտություններ և ճիշտ գնահատելով իրավիճակը, կիրառել են ֆիզիկական ուժ, վնասազերծել են տղամարդուն՝ վերցնելով դանակը, ու բերման են ենթարկվել բաժին: Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ է հարուցվել։ Նախկինում ավազակության մեղադրանքով դատապարտված տղամարդը ձերբակալվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

370