Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի դաշնային կանցլեր Ալեքսանդր Շալենբերգին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ընդունեք խնդրեմ իմ ամենաջերմ շնորհավորանքները Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Հայաստանը բարձր է գնահատում Ավստրիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումն ու խորացումը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով էլ ավելի կբարձրացնենք փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի և Ավստրիայի միջև և կխորացնենք մեր բազմակողմ համագործակցությունը, որը լավագույնս կնպաստի ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություններ Ձեր կարևոր առաքելության իրականացման գործում»:

131