Դնեպրում հարբած ուսուցչուհին հարվածել է երկու երկրորդ դասարանցիների: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է տուժած երեխաներից մեկի մայրը:

«Երեկ, ըստ 2 -րդ «Բ» դասարանի երեխաների, և, մասնավորապես, իմ դստեր ուսուցչուհին աշխատանքային օրվա ընթացքում օղի է խմել, և հինգերորդ դասաժամին նա արդեն չի կարողացել խոսել: Բացի այդ, նա հարվածել է երկու աղջկա գլխին, իբր նրանք չեն գրել «որտեղ պետք է», բացի այդ, գրեթե ընկել է երրորդի վրա», – գրել է կինը:

Նա պարզաբանել է, որ ուսուցչուհուն արդեն ազատել են աշխատանքից, միևնույն ժամանակ պնդել է, որ ուսումնական հաստատությունը տեղյակ է եղել ուսուցչուհու՝ ալկոհոլի հետ կապված խնդիրների մասին, քանի որ այդ պատճառով նա ավելի վաղ կորցրել էր աշխատանքը նախորդ դպրոցում:

355