2021 թվականի հոկտեմբերի 20-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնադրման 100-ամյակը» թեմային:

Նամականիշի մարումը կիրականացնեն Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, Հայաստանի Հանրապետության ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

290 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքի ճակատը և կոնսերվատորիայի դիմացի պուրակում գտնվող Կոմիտասի հուշարձանը: Նամականիշի վրա նաև նշված է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 100-ամյակը» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

175