Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն  անցկացրեց Օլիմպավանում և մեկնեց մրցավայր։

Բելգրադում հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը կկայանա բռնցքամարտի աշխարհի առաջնությունը։  

Գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել՝ Սեյրան Եղիկյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Վահե Բադալյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Արման Դարչինյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ գերծանր քաշային կարգում Դավիթ Չալոյանը։

Աշխարհի առաջնությունում բռնցքամարտիկները կմրցեն 13 քաշային կարգերում: Հայաստանը ներկայացուցիչներ կունենա 11-ում: Աշխարհի առաջնությունն այս տարի բացառիկ է: ԱԻԲԱ-ի որոշմամբ աշխարհի չեմպիոնները կստանան 100 հազար ԱՄՆ դոլար, փոխչեմպիոնները` 50 հազար, իսկ բրոնզե մեդալակիրները` 25 հազար: Առաջնությանը մասնակցում են 650 բռնցքամարտիկ աշխարհի 105 երկրից:

1561