Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (63.5 կգ) Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության  1/16 եզրափակչում կմենամարտի ադրբեջանցի Մալիկ Հասանովի հետ: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Հասանովը 1/32 եզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակի է հասել գվատեմալացի Դոնիս Ռեյեսի նկատմամբ ու դուրս եկել հաջորդ փուլ:

Բաչկով-Հասանով մենամարտը կկայանա հոկտեմբերի 30-ին:

494