«Պեկին-2022» ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն  թագավարակի տարածումը կանխելու համար նախատեսում է օգտագործել  շուրջ 30 ռոբոտ: 

«Ուկեսոն» մարզահամալիրում, որտեղ անցկացվելու են տափօղակով հոկեյի հանդիպումները, կիրառվել են այդպիսի էլեկտրոնային օգնականների թեստեր: Նրանցից մեկը կատարել է համալիրի ախտահանում (մեկ րոպեում կարող է  վարակազերծել 36 քառակուսի մետր տարածք), իսկ մյուսը տրամադրել է ձեռքերը ախտահանող միջոց և մարդկանց հիշեցրել  դիմակ կրելու անհրաժեշտության մասին:

Օպերատորը բջջային հավելվածի միջոցով որոշում է  այն վայրը, որը պետք է ախտահանվի:

Ռոբոտների  շնորհիվ խաղերը սպասարկողների թիվը կրճատվել է շուրջ հազարով:

«Ուկեսոն» մրցասպարեզում, ռոբոտներից բացի, թվային անցակետեր են տեղադրվել։ Այցելուների ջերմությունը ստուգելուց և QR կոդը սկանավորելուց հետո անցակետը նրանց առողջության, ճանապարհորդության և պատվաստումների մասին գրառումներ է ուղարկում տերմինալ: Այնտեղ վերահսկվում է կորոնավիրուսի հնարավոր բռնկման դեպքում միջոցներ ձեռնարկելու ծրագիրը։ 

Հիշեցնենք, որ 2022 թ.  ձմեռային 24-րդ  օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-20-ը։

770