Դավիթ Օվասապյանն՝ արծաթե, Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիրներ են դարձել ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Սերբիայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանն արծաթե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 1։2 հաշվով պարտվելով իրանցի Ամին Միրզազադեին։
ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն էլ բրոնզե մեդալ է նվաճել՝ 9-0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Մոլդովայի ներկայացուցիչ Կորնելիու Ռուսուի նկատմամբ։
03 Նոյեմբեր, 2021 15:40
676