Երթևեկության կազմակերպման փոփոխություն Սեբաստիայի և Կուրղինյան փողոցների խաչմերուկում
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2021 թ. նոյեմբերի 4-ին Երևան քաղաքի Սեբաստիայի և Կուրղինյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Սեբաստիայի փողոցի համապատասխան ուղղության երթևեկելի հատվածի 1-ին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն «դեպի աջ» (նախկինում «ուղիղ կամ դեպի աջ»-ի փոխարեն)՝ դեպի Կուրղինյան փողոց երթևեկող տրանսպորտային միջոցների համար: Նշված աջ ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի անընդհատ՝ առանց տվյալ ուղղությամբ լուսացույցի արգելող ազդանշանի հանդիպելու:
03 Նոյեմբեր, 2021 21:05
546
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն․ ՆԳՆ-ն ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն․ տեսանյութ
21 Հոկտեմբեր, 2026 21:36
Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն. «Ճանապարհային դեպարտամենտ»
02 Հոկտեմբեր, 2026 12:47
Առինջ-Գետարգել խաչմերուկում գործարկվել են լուսացուցային օբյեկտներ. Ճանապարհային դեպարտամենտ
18 Սեպտեմբեր, 2026 14:54
Տեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում. ՆԳՆ ոստիկանություն
07 Հոկտեմբեր, 2026 22:52
Ոստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխել
18 Սեպտեմբեր, 2026 22:17
ՊՆ ռազմական ոստիկանությունում Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29 Օգոստոս, 2026 15:55